Մխիթարյան Միաբանությունը այսօր

HOV_7046– Տիգրան, վերջին մեկ տարվա ընթացքում Վենետիկի Մխիթարյան միաբանության շուրջ ծավալվող խոսակցություններն առավել սուր բնույթ են կրում, մասնավորապես Ոսկան Մխիթարյանն իր հոդվածում անդրադարձել էր վերջին 40 տարիների ընթացքում միաբանության աբբահայրերի փոփոխություններին, ինչը Միաբանությանը ճգնաժամի է հասցրել: Ի՞նչ է իրականում կատարվում Վենետիկի Մխիթարյաններում:

– Տեղյակ եմ, որ վերջերս Միաբանության վերաբերյալ մեծ քանակությամբ բացասական հոդվածներ տպագրվեցին, բայց կարծում եմ` այս ամենի հիմքում ընկած է Մխիթարյան միաբանությանը ոչ որպես գիտելիք և ազգային մշակույթ ստեղծող կենտրոն, այլ որպես տնտեսական կամ ցանկացած ուրիշ տեսանկյունից դիտարկելը: Իմ կարծիքով` Մխիթարյան միաբանությունն այսօր իր ամենակարևոր փուլի մեջ է: Հայր Եղիա աբբահոր շնորհիվ Միաբանությունը կարողացավ իր շուրջը հավաքել մտավորականների: Այսօր Մխիթարյան միաբանությունը դարձել է յուրահատուկ կենտրոն, որտեղ տարեկան շուրջ քառասուն հազար մարդ է այցելում: Երկու ժամ այցելության ընթացքում մարդիկ ոչ միայն հնարավորություն ունեն ճանաչելու 2000 տարվա պատմությունը, մշակույթը, այլ նաև հասկանալու` ինչ է Միաբանությունն իրենից ներկայացնում: Միաբանությունը գոյություն ուներ այն շրջանում, երբ մենք պետականություն չունեինք, 150 տարի մեր երկիրը տրորելուց, պարսկական և օսմանյան կայսրության պատերազմներից հետո Միաբանությունը կարողացավ ժառանգել գիտելիք, ստեղծել նոր գիտելիք, գրել առաջին քերականության աշխարհաբարի գիրքը, տպարան ստեղծել, որը գոյություն ունի 1749 թվականից և տպագրվում էր մոտ 40 լեզվով և տարբեր որակի գիտական աշխատանքներ տարածեց մեր ժողովրդի մեջ, ի վերջո նոր գիտություն ստեղծեց:

– Դուք ձեռագրերի մասին հիշատակեցիք. խոսակցություններ կան, որ ձեռագրերից, ինչպես նաև ոսկեղեն, արծաթեղեն իրեր, կահ-կարասիներ են վաճառվել: Այսինքն` ուզում եք ասել` այս ամենը ապատեղեկատվությո՞ւն է:

– Ես անձամբ ոչ մի նման լուր երբևիցե չեմ ստացել: Կարող եմ միայն մի բան կրկնել, ինչ-որ առիթ ունեցել եմ այս հարցը լսել և նույն կերպ կպատասխանեմ` ով ուզում է ծախի ձեռագիրը, վաղը ես կգնեմ և կվերադարձնեմ Միաբանությանը, որովհետև նա է տերը, որովհետև Միաբանության մեջ էր, որ կարդացին ձեռագիրը և հիմնվելով դրա վրա` ստեղծեցին նոր գիտություն մեր ազգի համար:

– Միաբանությունն ունի՞ ֆինանսներ, թե՞ իսկապես ճգնաժամ կա:

– Աբբահոր շնորհիվ այսօր Մխիթարյան միաբանությունը ծաղկում է: Պատմության մեջ այս քանակի և որակի տեղեկությունների տարածում չի եղել: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այս տարի Մշակույթի նախարարության, Մխիթարյան միաբանության, «Ինֆո Արմենիա» ՀԿ-ի հետ համատեղ մի գաղափար կարողացանք կյանքի կոչել, ինչի շնորհիվ դեկտեմբերի 14-ից ապրիլի 16-ը մեկ միլիոն մարդու կտեղեկացնենք մեր մշակույթի մասին ինտերնետի միջոցով, և ես հույս ունեմ, որ դրանից հետո մեծ մասը կգա Հայաստանը տեսնելու: Մխիթարյան միաբանությունը և Մշակույթի նախարարությունը հայկական համայնքի վրա հիմնելով (բացումը դեկտեմբերի 14-ին) կարողացան կյանքի կոչել հայոց մշակույթի ամենակարևոր ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրքի» 500 -ամյակին, որը Հակոբ Մեղապարտը ստեղծեց Վենետիկում` 1512-ին:

– Վենետիկի հայկական համայնքն ի՞նչ խնդիրներ ունի, գրեթե բոլոր հայ համայնքներում հայապահպանության խնդիր կա, գիտեմ, որ շատ փոքր համայնք է Վենետիկում:

– Վենետիկն արդեն իր փիլիսոփայության մեջ յուրահատուկ քաղաք է, Վենետո նահանգի մայրաքաղաքն է, որը աշխարհի հինգ ամենահարուստ մարզերից մեկն է: Վենետիկը շարունակում է հանրապետության ավանդությունը: Համայնքում հիսուն հոգի հազիվ լինեն, որոշ ճանապարհներով կարողացել են որակ ձևավորել: Միակ խնդիրը` կարողանանք Հայաստանի մեջ տարածել Մխիթարյան միաբանության Վենետիկի համայնքի աշխատանքները: Հայապահպանման խնդիրներ այս պահին չեմ կարծում, թե կան:

– Քսանամյա անկախացած Հայաստանի և Վենետիկի հայկական համայնքի միջև համագործակցությունն ի՞նչ չափով է:

– Ես ապրում եմ 300 տարեկան Միաբանության շուքի տակ: Վերաբերմունքը դժվար է դատել, տպավորություն է` Միաբանությունը Հայաստանին նայում է այնպես, ինչպես պապը թոռանը:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա Մխիթարյան վարժարանը Երևանում կա, վերջերս այցելեցի, հիացած եմ աշխատանքով:

– Տպավորություն է, թե համայնքում խնդիրներ չկան:

– Խնդիրներ կան, բայց դրանք ներընտանեկան խնդիրներ են: Ինչ վերաբերում է աշխատանքներին, ապա համոզված եմ` մշակույթը տարածման առումով փայլուն անցնումներ են: Հայաստանի մեծ խնդիրներից մեկը հոգեբանական պատերազմին պատասխանելն է: Դեռ հնարավորություններ չունենք նման գիտնականներ մեր շուրջը համախմբելու:

Ինչ վերաբերում է քսանամյա անկախացած Հայաստանին, ապա վերջին երկու-երեք տարվա ընթացքում հսկայական քայլեր արվեցին, ինչը միանշանակ դրական եմ գնահատում: Որակ նկատվում է անգամ առանց մտնելու շատ ներքին հարցերի մեջ: Ավելորդ չեմ համարում նշել, որ Հեթում Երկրորդից հետո հայոց աշխարհը միակ անգամն է, որ լիբերալ իշխանություն է, կարծում եմ` մենք դրանից պետք է օգտվենք և լրացնենք բացերը:

– Հնարավո՞ր է` տեղի խնդիրներին խորությամբ ծանոթ չեք, ծանոթ չեք մարտի 1 տեղի ունեցավ, որոնք լիբերալության արգելքներ էին:

– Մարտի 1-ին լիբերալություն չկար:

– Դրանից հետո ստեղծվե՞ց:

– Դա միանշանակ քաղաքական քայլ է, որը չի կարող հետևանք չունենալ, այսօր դատել այն մասին, որ մարտի 1-ը լիբերալ մտածելակերպի հանգեցրեց, դժվարանում եմ, դրա համար լուրջ սոցիոլոգիական վերլուծություններ են պետք: Մարտի 1-ը իմ անձնական վիշտն էր, մեկ անգամ ևս մեր ազգը արյուն թափեց, բայց ինչպես տեսնում ենք ցանկացած ազգ իր գաղափարներին հասնելու համար արյուն է թափում:

Հղումը` http://www.1in.am/arm/tvprograms_sirankyun_46550.html

Քանի որ մենք անում էինք Մխիթար Սեբաստացի նախագիծը, և ես թերացել էի փորցեցի այս անգամ գոհացնել տիկին Նունեին, և փորցեցի գտնել տեղեկություն <> վերնագրով:Թեպետ նույնիսկ չէիյ լսել այդ միաբանության մասին իսկ հիմա մեծ ջանքեր գործադրելու շնորհիվ տեղեկացված եմ այդ միաբանության մասին: Դա հարցազրուց էր Մխիթարյան միաբանությունից մի մարդու հետ: Որը պատմում էր հիմա և վերջին 40 տարիների ընթացքում ինչ է կատարվել:Ինձ շատ զարմացրեց այն փաստը որ մարդիկ այցելելով այնտեղ 2 ժամվա ընթացքում կարող են իմանալ 2000 տարվա պատմություն նաև այն որ՝ Մխիթարյան միաբանությունը «Ինֆո Արմենիա» ՀԿ-ի հետ համատեղ մի գաղափար է կյանքի կոչել, ինչի շնորհիվ դեկտեմբերի 14-ից ապրիլի 16-ը մեկ միլիոն մարդ կտեղեկանա մեր մշակույթի մասին ինտերնետի միջոցով:Շատ հետաքրքիր էր ուսումնասիրել այս թեման:

Leave a comment